Հոդված 409. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ
Հոդված 409. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ
1. Նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները և պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանին:
2. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում իրավասու անձինք որոշում են կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել, և այդ հանգամանքների առթիվ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը կատարում է ուսումնասիրություններ, իսկ դատախազը` քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած անձինք նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չեն գտնում, նրանք պատճառաբանված որոշմամբ մերժում են վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաս դատախազին: