ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 18 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 151. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ և ՎԵՐԱՑՆԵԼԸ
Հոդված 151. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ և ՎԵՐԱՑՆԵԼԸ
1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
3. Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև քրեական հետապնդման մարմնի կողմից:
4. Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանքի տակ պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը: