ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 42 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 323. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ
Հոդված 323. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ
1. Նախագահողը ճշտում է ամբաստանյալի ինքնությունը` պարզելով նրա ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, ծննդավայրը, ընտանեկան դրությունը, ինչպես նաև ամբաստանյալի անձնավորությունը բնութագրող այլ հանգամանքներ:
2. Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նրան հանձնված է արդյոք մեղադրական եզրակացության պատճենը և երբ է հանձնված: Եթե նշված փաստաթուղթը հանձնված չէ, դատական նիստը հետաձգվում է երեք օրով` ամբաստանյալին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը: