ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ և որոշումների ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ և որոշումների ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճռի կամ որոշման դեմ վճռաբեկության կարգով բողոք կարող է ներկայացվել դատավճռի կամ որոշման հրապարակման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
1.1. Հանձնման վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների բողոքարկման ժամկետ չի սահմանվում` բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
3. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության:
(Վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(412-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)