Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ և հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.
2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ` դատավարության մասնակիցների դիմումների հիման վրա, ընդ որում, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների դիմումի հիման վրա բերվող բողոքները կարող են վերաբերել միայն քաղաքացիական հայցին.
2.1) հանձնման ենթակա անձը, նրա օրինական ներկայացուցիչը՝ հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.
3) վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:
(404-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)