Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-11-29-ից մինչև 2007-12-27։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

գործել է մինչև 2007-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

1. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-169.1-րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-345.1-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-187-րդ, 190-192-րդ, 195-199-րդ, 202-րդ, 204-րդ, 212-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ, 292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոuտիկանության քննիչները:

3. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 188-189-րդ, 193-194-րդ, 203-րդ, 205-211-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 215-րդ հոդվածով նախատեuված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

6. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային ծառայության զինծառայողներին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները:

7. Սույն հոդվածի առաջին, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ, 165-րդ, 200-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ և 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։