Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-12-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

գործել է մինչև 2024-12-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 225.1, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 307.1, 307.2, 307.3, 307.4, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 338.1, 338.2, 338.3, 341, 341.1, 341.2, 342.1, 342.2, 343-345.1 , 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 188.1, 189, 189.1 (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի), 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 և 216.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

3․Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1-ին (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի), 217-րդ, 217.1-ին, 219-221-րդ, 224-րդ, 226-րդ, 226.1-ին, 233-րդ, 234-րդ, 250-րդ, 299-րդ, 302-307-րդ, 329-րդ, 329.1-ին, 330-րդ, 384-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):

5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ 200-րդ, 201-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 375-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 154.10-րդ, 161.2-րդ, 161.5-րդ, 310-րդ, 310.1-ին, 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ, 312-րդ, 312.1-ին, 312.2-րդ, 313-րդ, 314-րդ, 314.2-րդ, 314.3-րդ և 352-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։

6. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-150-Ն)

6.1. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

6.2. Նախաքննությունն ազգային անվտանգության մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

6.3. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

7. Սույն հոդվածի երկրորդ և չորրորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128, 165, 208, 209, 216, 315, 333-335, 337-338, 339-340, 342, 345 և 346 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի:

8.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի:

9. Ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները 188, 189, 205, 235, 263, 266, 268, 272, 275 և 325 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների և սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները, իսկ սույն հոդվածի 3-րդ, 6.1-ին և 6.3-րդ մասերով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:

12. Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում համապատասխան գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները։

(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., փոփ. 18.03.09 ՀՕ-54-Ն, փոփ. 09.02.11 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-85-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-211-Ն, փոփ., լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-217-Ն, 16.12.16 ՀՕ-231-Ն, 09.06.17 ՀՕ-101-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-375-Ն, 09.07.19 ՀՕ-139-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-71-Ն, լրաց. 22.01.20 ՀՕ-88-Ն, 15.04.20 ՀՕ-232-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-337-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-459-Ն, 03.06.21 ՀՕ-251-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-150-Ն, 25.05.22 ՀՕ-131-Ն, 25.05.22 ՀՕ-140-Ն)

(24.03.21 ՀՕ-150-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.05.22 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.05.22 ՀՕ-140-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։