Հոդված 39. Դատարանի կազմը
Հոդված 39. Դատարանի կազմը
1. Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկման ձևով:
4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի կազմով:
(39-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)