ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. Առաջին ատյանի դատարանների առարկայական ընդդատությունը
Հոդված 44. Առաջին ատյանի դատարանների առարկայական ընդդատությունը
1. Ընդհանուր իրավասության դատարաններին առաջին ատյանի կարգով ընդդատյա են բոլոր գործերը, բացառությամբ քրեական դատարանների ընդդատությանը վերապահված գործերի: Ընդհանուր իրավասության դատարանները քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ:
2. Քրեական դատարանները առաջին ատյանի կարգով քննում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր)։
(44-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)