Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-21-ից մինչև 2012-01-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-01-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

գործել է մինչև 2012-01-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 414.2 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ

3) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն oրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծվում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Պալատի այդ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

(414.2 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։