Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-21-ից մինչև 2012-01-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2012-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Վճռաբեկ դատարանի գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և կանչված այլ անձանց բացակայությամբ:

4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

5. Որոշումն ստորագրում են որոշում կայացրած դատավորները:

6. Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:

7. Որոշումը կայացման օրվանից ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին և դատավարության մասնակիցներին:

(423-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։