Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը
Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը
1. Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել։
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը։
(37-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)