Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-03-23-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 481. ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 481. ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

1. Հանձնելը չի թույլատրվում, եթե`

1) պահանջն ստանալու պահին հարցումը ներկայացնող պետության օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքերով.

2) անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կամ գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

2. Թույլատրվում է հրաժարվել հանձնելուց, եթե`

1) անձը, որին պահանջում են հանձնել, հարցումն ստացած պետության քաղաքացի է կամ նրան տրամադրված է քաղաքական ապաստան.

2) հանցագործությունը, որի կապակցությամբ պահանջվում է հանձնել, կատարվել է հարցումն ստացած պետության տարածքում.

3) անձը, որին պահանջում են հանձնել, հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.

4) անձը, որին պահանջում են հանձնել, հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցանք կատարելու համար.

5) հանձնելու պահանջով դիմած պետությունը տվյալ ոլորտում չի ապահովում փոխադարձությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։