Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-03-23-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ

Հոդված 60. Քաղաքացիական հայցվորը

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 60. Քաղաքացիական հայցվորը

1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով արգելված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:

2. Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։