Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-05-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 190. ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 190. ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66, 69, 72, 72.1, 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 97.1, 97.2, 99-104, 112, 112.1, 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130, 130.1 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 133-133.6, 134.1, 135-142, 151, 153, 165, 166, 180.1, 182-185, 185.1, 186-191, 191.1, 191.2, 191.3, 191.4, 192-195, 203.4, 206.2, 206.3, 207, 207.1, 208, 208.1, 209, 209.1, 216.1, 220.1, 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 231.1, 235, 236, 237.6, 237.7, 237.8, 237.9, 237.10, 237.11, 237.12, 237.13 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 240.1, 240.2, 241, 241.1, 244 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները:

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով և մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների քննիչները:

3. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, փաստաբանների կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները:

4. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների կատարման մեջ մեկ կամ մի քանի անձանց մեղադրանքով գործերը մեկ վարույթում միացնելու դեպքում ենթակայությունը որոշում է դատախազը:

(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։