Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-10-29-ից մինչև 2006-06-29։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ

Հոդված 213. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ և ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 213. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ և ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կասկածյալի և մեղադրյալի յուրաքանչյուր հարցաքննության մասին քննիչը կազմում է արձանագրություն, որում նշվում է դրա կատարման տեղը, ժամանակը, իր պաշտոնը և ազգանունը, կասկածյալի կամ մեղադրյալի անունը, ազգանունը, նրա ծննդյան տարին, ամիսը և օրը, ծննդավայրը, քաղաքացիությունը, կրթությունը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, գրանցման և փաստացի բնակության վայրը, տեղեկություններ դատվածության, պետական պարգևների առկայության և կասկածյալին ու մեղադրյալին բնութագրող, գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի ցուցմունքները և առաջադրված հարցերին նրա տված պատասխանները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացիորեն:

3. Հարցաքննությունն ավարտելուց հետո քննիչը կասկածյալին, մեղադրյալին ծանոթացնում է արձանագրությանը: Հարցաքննվողներն իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու լրացումներ և ուղղումներ: Նրանց լրացումները և ուղղումները պարտադիր պետք է մտցվեն արձանագրության մեջ:

4. Արձանագրությունն ստորագրում են կասկածյալը կամ մեղադրյալը և քննիչը: Եթե արձանագրությունը գրված է մի քանի էջի վրա, կասկածյալը կամ մեղադրյալն ստորագրում է յուրաքանչյուր էջն առանձին:

5. Արձանագրությունն ստորագրելուց կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե կասկածյալը կամ մեղադրյալը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։