Հոդված 428. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 428. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:
2. Միաժամանակ դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտվածի ընտանիքին հայտնել ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին:
3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
(428-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն)