Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ
Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ
1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, կամ մատնանշում, թե ինչ նոր երևան եկած հանգամանք է առկա.
6) բողոքի էությունը.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:
2. Այն դեպքում, երբ բողոքը բերել է հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը, բողոքին կցվում է դատավարության մասնակցի դիմումը, որը փաստաբանի համար բողոք բերելու հիմք է եղել:
3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:
4. Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:
(407-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)