ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 395. Բողոքարկված դատական ակտի ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 395. Բողոքարկված դատական ակտի ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է`
1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.
2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.
3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.
4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:
(Վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
(395-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)