Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն՝
1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
3. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
(404-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
(ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ 28.11.2007 թ. խմբագրությամբ, հավատարմագրված փաստաբանի միջոցով բողոք բերելու մասով, 426.2 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու կապակցությամբ դիմում ներկայացնելու՝ հավատարմագրված փաստաբանի իրավունքին, 426.5 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումները հավատարմագրված փաստաբանին ուղարկելուն (1-ին մաս), ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու և ուսումնասիրություններ կատարելու խնդրում հավատարմագրված փաստաբանի իրավունքի մասով (4-րդ մաս), 426.6 հոդվածը՝ հավատարմագրված փաստաբանների գործողություններին վերաբերող մասով (2-րդ և 3-րդ մասեր), ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 08.10.2008 ՍԴՈ-765 որոշմամբ:)