Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վճռաբեկ դատարանի գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և կանչված այլ անձանց բացակայությամբ:
4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:
Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունվում են նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:
5. Որոշումն ստորագրում են որոշում կայացրած դատավորները:
6. Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:
7. Որոշումը կայացման օրվանից ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին և դատավարության մասնակիցներին:
(423-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)