Հոդված 426.6. Դատախազի կամ հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո
Հոդված 426.6. Դատախազի կամ հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո
1. Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, դիմում են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:
3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:
(426.6հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
(ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ 28.11.2007 թ. խմբագրությամբ, հավատարմագրված փաստաբանի միջոցով բողոք բերելու մասով, 426.2 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու կապակցությամբ դիմում ներկայացնելու՝ հավատարմագրված փաստաբանի իրավունքին, 426.5 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումները հավատարմագրված փաստաբանին ուղարկելուն (1-ին մաս), ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու և ուսումնասիրություններ կատարելու խնդրում հավատարմագրված փաստաբանի իրավունքի մասով (4-րդ մաս), 426.6 հոդվածը՝ հավատարմագրված փաստաբանների գործողություններին վերաբերող մասով (2-րդ և 3-րդ մասեր), ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 08.10.2008 ՍԴՈ-765 որոշմամբ:)