Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-27-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 426.8. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 426.8. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը

1. Դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով համապատասխան առաջին ատյանի դատարանը վերանայում է վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման հիման վրա:

2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝

1) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

2) առերևույթ բացակայում է նոր երևան եկած հանգամանքը, կամ

3) դիմումում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը, կամ

4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ

5) դիմումը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը, կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:

3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է դիմումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(426.8հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

(ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածը և 426.8 հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավասությունը միայն առաջին ատյանի դատարաններին վերապահելուն և առնչվում են միայն վերջիններիս կողմից կայացրած դատական ակտերին 21.10.2008 ՍԴՈ-767 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։