Հոդված 222. ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 222. ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան:
2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:
3. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան: Առարկան ճանաչելիս թույլատրվում է այն մաքրել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյութերից:
Այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:
4. Առարկաները ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:
(222-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)