«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հուլիսի 2017 թ. N 246-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ կամ վարչական ակտի միասնական հաշվից ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.07.21 N 649-Ն, լրաց. 24.07.24 N 903-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`
(նախաբանը փոփ. 01.07.21 N 649-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
2) միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.07.21 N 649-Ն, լրաց. 24.07.24 N 903-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի
(հավելվածն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի
Դ Ի Մ ՈՒ Մ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ կամ վարչական ակտի միասնական հաշվից ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ Փաստաթղթի հերթական համարը
___________________________________________
(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
2. Հարկ վճարողի անվանումը
2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը
4. (կետն ուժը կորցրել է 24.07.24 N 903-Ն)
Խնդրում եմ միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝
Հ/հ Բանկի անվանումը կամ կենտրոնական գանձապետարան Բանկային հաշվի համարը կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները Իրավա-հաջորդ կազմա-կերպության տվյալները Կազմա-կերպության մասնակից կազմա-կերպության տվյալները Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ)
-1- -2- -3- -3.1- -3.2- -3.3- -4-
Անունը, ազգանունը, հայրանունը Ծննդյան ամսաթիվ Անձնագրի սերիան և համարը (նույնա-կանացման քարտի համարը) Անձնագրի (նույնա-կանացման քարտի) տրման ժամկետը և ծած-կագիրը (ում կողմից) ՀՎՀՀ Անվա-նումը ՀՎՀՀ Անվա-նումը
-3.1.1- -3.1.2- -3.1.3- -3.1.4- -3.2.1- -3.2.2- -3.3.1- -3.3.2-
Ընդամենը
Պատասխանատու անձի ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հարկ վճարողին միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
2․1․ 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
4․1․ Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան,
5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, կամ կենտրոնական գանձապետարանը,
7. Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,
7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում,
7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին,
7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը),
7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),
7.2. Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.2.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.2.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը,
7.3. Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.3.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.3.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը,
8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,
9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,
10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:
(հավելվածը լրաց. 22.07.20 N 681-Ն, լրաց., փոփ. 27.07.23 N 778-Ն, 24.07.24 N 903-Ն)