Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներմուծվող, ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) կամ լիզինգով (տարատեսակներով) ստացվող հիմնական միջոցների (բացառությամբ հիմնական միջոց համարվող անշարժ գույքի) ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Սույն կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով իրականացվող՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։