Հոդված 7. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «1.1-15-րդ մասերով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»: