Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «և «բ4»» բառերը փոխարինել «, «բ4» և «բ5»» բառերով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ5» ենթակետով.
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «և «բ4»» բառերը փոխարինել «, «բ4» և «բ5»» բառերով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ5» ենթակետով.
«բ5. բացառապես Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող և տվյալ հարկային տարվա ընթացքում մինչև 50 (ներառյալ) վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակ հայտարարագրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Որևէ հարկային տարվա ընթացքում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հայտարարագրված վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակը 50-ը գերազանցելու դեպքում դրամական միջոցների՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում միջին տարեկան քանակը 50-ը գերազանցելու հարկային տարում:
Սույն ենթակետի պահանջների պահպանմամբ սույն ենթակետը կիրառվում է նաև այն առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք, հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաև այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը:
Սույն ենթակետի կիրառության նպատակով աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում ամբողջական ամիսների յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա, իսկ եթե առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առկա աշխատողների քանակը:
Ամբողջական ամիսների մեջ չեն ներառվում առևտրային կազմակերպության գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման) ամիսը, պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) լուծարման (հաշվառումից հանելու) գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրվանից մինչև լուծարումն (հաշվառումից դուրս գալու) ընկած օրը ներառող ամիսները, ինչպես նաև առևտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու ամիսները:
Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ տվյալ հարկային տարվա ընթացքում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ամբողջական ամիսներ առկա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին,»: