Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 23

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 23.

Համապատասխանության գնահատման ընթացակարգի բողոքարկումը

1. Համապատասխանության գնահատման ընթացակարգի համար հայտ ներկայացրած անձը կարող է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկել՝ դիմելով համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողով:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով կամ դատական կարգով:

3. Բողոք ներկայացնելու ծախսերն իրականացնում է դիմող կողմը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից հօգուտ հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում հայտատուի բոլոր ծախսերը փոխհատուցում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը:

4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է համակարգող մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։