Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 24

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24.

Համապատասխանության հայտարարագիրը

(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

1. Արտադրողը հայտարարագիր է լրացնում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանության մասին, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:

2. Եթե տեխնիկական կանոնակարգն առավել տեղեկատվություն չի նախատեսել, ապա համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկատվությունը՝

1) արտադրանքի տվյալներ (անվանում, մոդելի տեսակ կամ համար, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակ կամ սերիական համար, բաղադրիչ մասերի անվանումներ).

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը, ներառյալ` հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.

3) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի.

4) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.

5) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը:

3. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

5. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։