Հոդված 9. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը
Հոդված 9. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը
1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`
1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսվում է ազատությունից զրկում.
4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը.
5) նա մահացել է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող օրը, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, 4-րդ կետով նախատեսված դեպքում` վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում` նրա մահվան օրը:
3. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դեպքերում, իսկ դադարում են` նրա` որպես Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում: