Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-03-14-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը

1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների նիստերի միջոցով:

2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո:

4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով:

6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:

8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:

9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ: Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:

11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու պետական կառավարման համակարգի մարմիններին:

13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ:

14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխություններն ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։