Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրում գործածվող հիմնական եզրույթները
1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝
1) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) մաս Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված սահմաններում, որտեղ գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմը, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.
2) նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որն ստեղծվում է օտարերկրյա ջրային նավերի միջազգային հաղորդակցման և մուտքի համար բաց ծովային նավահանգստի, գետային նավահանգստի տարածքի մի մասում կամ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և ուղարկման համար բաց օդանավակայանի տարածքի և նշված ծովային նավահանգստին, գետային նավահանգստին կամ օդանավակայանին հարող տարածքի մի մասում, որտեղ տեղակայված են ուղևորների սպասարկման համար նախատեսված գույքային համալիրները.
3) լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որը ստեղծվում է Մաքսային միության անդամ պետության պետական սահմանի միջով ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային անցակետին հարող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) մի մասում.
4) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ սուբյեկտ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցված է Մաքսային միության անդամ պետության տարածքում նշված պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և, որն ընդգրկված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեեստրում:
2. (կետն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:
(1-ին հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)