Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներդրումային ֆոնդ (այսուհետ՝ նաև ֆոնդ)` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել, գործում կամ օգտագործվում է ներդրողներից միջոցները ներգրավելու և դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով:

Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ` անկախ այն հանգամանքից, թե իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ գնահատելու չափանիշներ:».

2) 1-ին կետի «բ» ենթակետի «երաշխավորող հիմնադրամը» բառերը փոխարինել «երաշխավորող հիմնադրամը,» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ստանդարտ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` դրա բոլոր ենթաֆոնդերի) ակտիվներն առնվազն 90 տոկոսով կարող են ներդրվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում նշված ակտիվներում.».

4) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 9-րդ կետի «հավաքագրվում են միայն» բառերը փոխարինել «ներգրավվում են» բառերով.

6) 12-14-րդ կետերում «արժեթղթեր» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փայեր (բաժնետոմսեր)» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) բորսայում շրջանառվող ֆոնդ՝ ստանդարտ ֆոնդ, որի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, և որի փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումն ու մարումը (հետգնումը) իրականացվում են իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով՝ համաձայն սույն օրենքի 42.1-ին հոդվածի.».

8) 15-րդ կետի «իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իր ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ»ուղղ. բառերը փոխարինել «իր ներդրումային քաղաքականությամբ կամ եկամուտների բաշխման քաղաքականությամբ կամ ֆոնդի փայերի տեղաբաշխման (հետգնման) վճարներով կամ իր ակտիվների արժույթով կամ կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ» բառերով.

9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) ֆոնդի մասնակից՝ սույն օրենքին համապատասխան՝ ֆոնդի թողարկած փայերի (բաժնետոմսերի) սեփականատեր: Սույն օրենքի իմաստով փայերը (բաժնետոմսերը) ներառում են նաև վստահության վրա հիմնված ընկերակցության բաժնեհավաք կապիտալում բաժնեմասերը.».

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.

«28) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած իրավաբանական անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։