Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերից հետո լրացնել «ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և» բառերով.
3) 2-րդ մասը «ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին»ուղղ. բառերից հետո լրացնել «, կամ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով։