Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-ին հոդվածով.

«Հոդված 110.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը

1. Կենտրոնական բանկի կողմից ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառումը Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետ սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի համար, որի ընթացքում վերջինս պարտավոր է վերացնել թույլտվության դադարեցման համար հիմք համարվող խախտումները։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։