Հոդված 45
Հոդված 45.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 8-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև Օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձինք պետք է սույն օրենքի պահանջներին համապատասխան ստանան ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդերի կառավարումը փոխանցեն ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն կամ ֆոնդի կառավարման լիցենզիա ունեցող այլ անձի, ինչպես նաև իրենց և իրենց կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի գործունեությունը համապատասխանեցնեն սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով սահմանված պահանջը չկատարելու դեպքում տվյալ անձի կողմից կառավարվող ֆոնդերը ենթակա են դադարեցման (լուծարման) օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. փետրվարի 14
Երևան
ՀՕ-23-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական: