Հոդված 30. Փոխհատուցումը
Հոդված 30. Փոխհատուցումը
«1. Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի զոհերն ունենան սույն Կոնվենցիայի համաձայն նախատեսված հանցագործություններից որևիցե մեկը կատարած անձից փոխհատուցում պահանջելու իրավունք։
2. Այն անձանց, որոնց պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ, տրվում է պատշաճ պետական փոխհատուցում այնքանով, որքանով պատճառված վնասը չի հատուցվում այլ աղբյուրներից, ինչպիսիք կատարողը և ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական ու սոցիալական պաշարներն են։ Սա Կողմերի համար հատկացված փոխհատուցման դիմաց կատարողի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու համար խոչընդոտ չէ՝ պայմանով, որ պատշաճ կերպով հաշվի է առնվում զոհի անվտանգությունը։
3. 2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցառումներն ապահովում են փոխհատուցման տրամադրումը ողջամիտ ժամկետում։