Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 2.1-ին մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում։
2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».
2) 2.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ մասից հանել «տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության,» բառերը.
5) 8-րդ մասից հանել «տարեկան 1 անգամից ավելի» բառերը: