Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
(5-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-42-Ն)
(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)