Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները: