Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
1. Լիազոր մարմինը՝
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, այդ թվում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից և վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա չափերը՝ իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով: Շտեմարան ներառվող տվյալների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) սույն օրենքով սահմանված կարգով վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները.
3) իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է նպաստներին վերաբերող տվյալները.
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
2. Հարկային մարմինը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստներ վճարելու ճշտության նկատմամբ.
2) ապահովում է նպաստների հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը իր կողմից վարվող տեղեկատվական բազայում:
3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ապահովում է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը էլեկտրոնային առողջապահության համակարգում:
4. Լիազոր մարմինը, հարկային մարմինը, առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովում են նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության (տվյալների) տրամադրումը, ստացումը և փոխանցումը:»: