Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 8-16-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք են ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները անձի՝ հաշվարկային ժամանակահատվածում սույն հոդվածի 7-րդ և 14-րդ մասերում նշված եկամուտների վերաբերյալ:

9. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)՝

1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտները.

2) սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված եկամուտը:

10. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով առանձին՝ ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի և որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի:

11. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

12. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հաշվարկելիս, եթե վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից (մեկից ավելի այլ գործատուի դեպքում՝ տվյալ ամսում առավելագույն եկամուտ վճարած գործատուի) վարձու աշխատողին վճարված եկամուտը:

13. Եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի բոլոր գործատուների մոտ աշխատելու ժամանակահատվածները պակաս են տասներկու ամսից, ապա հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) վարձու աշխատողին վճարված եկամուտը վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկում հաշվի է առնվում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով: Այս դեպքում որպես սույն հոդվածի 12-րդ մասում նշված վարձու աշխատողի գործատու դիտարկվում է այն գործատուն, որի մոտ հաշվարկային ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարին ամենավաղն է:

14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվարկվում:

15. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և՝

1) նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, սույն օրենքի համաձայն, նպաստը վճարվում է գործատուի միջոցներից.

2) նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, սույն օրենքի համաձայն, նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցներից:

16. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-20-րդ մասերով.

«17. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին՝ ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի, և յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկվում է սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով: Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված՝ պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները վճարվում են դրանց հանրագումարի չափով:

18. Միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի (այդ թվում՝ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի) ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին՝ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և վարձու աշխատողի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելով սույն հոդվածի 15-17-րդ մասերով սահմանված կարգով: Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված՝ պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար հաշվարկված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը վճարվում են դրանց հանրագումարի չափով:

19. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (այդ թվում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

20. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից վարձու աշխատողի գործատուն մայրության նպաստը կարող է վճարել իր միջոցների հաշվին: Սույն մասով սահմանված դեպքում մայրության նպաստ նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։