Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վճարած լինելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին՝ ժամանակավոր անաշխատունակությունը սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածներում առաջանալու հիմքով սույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն մայրության նպաստ նշանակելու դեպքերի, երբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ տրվում է անկախ շահութահարկ վճարած լինելու հանգամանքից» բառերով.

2) 3.1-ին մասի 2-րդ կետից հանել «(մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության)» բառերը, իսկ 3-րդ կետից՝ «(մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով)» բառերը.

3) 4-րդ մասից հանել «կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)» բառերը.

4) 5-րդ մասը «նպաստի իրավունք» բառերից հետո լրացնել «(ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն օրենքով սահմանված տարբեր պատճառներով)» բառերով.

5) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։