Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուի (այսուհետ՝ վարձու աշխատողի գործատու) միջոցները՝ սույն օրենքով սահմանված դեպքերում, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են՝
1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն (որն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից)՝ իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված դեպքերի) վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:»: