Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ

Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում

1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն, 27.03.25 ՀՕ-73-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(27.03.25 ՀՕ-73-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։