Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ

Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը

1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն, 27.03.25 ՀՕ-73-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(27.03.25 ՀՕ-73-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։