Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

1. Լիազոր մարմինը՝

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, այդ թվում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից և վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա չափերը՝ իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով: Շտեմարան ներառվող տվյալների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) սույն օրենքով սահմանված կարգով վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները.

3) իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

2. Հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստներ վճարելու ճշտության նկատմամբ.

2) ապահովում է նպաստների հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը իր կողմից վարվող տեղեկատվական բազայում:

3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ապահովում է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը էլեկտրոնային առողջապահության համակարգում:

4. Լիազոր մարմինը, հարկային մարմինը, առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովում են նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության (տվյալների) տրամադրումը, ստացումը և փոխանցումը:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն, խմբ. 27.03.25 ՀՕ-73-Ն)

(27.03.25 ՀՕ-73-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։