Հոդված 21. Պետական գույքի օտարման պայմանները
Հոդված 21. Պետական գույքի օտարման պայմանները
1. Պետական գույքի օտարումը պետք է լինի հիմնավորված, ապահովի որոշակի խնդրի արդյունավետ լուծում և չպետք է խաթարի պետական մարմնի, պետական այլ հիմնարկների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով: Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում պետական գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել պետական գույքի կադաստրային արժեքի չափով։
3. Եթե օտարման ենթակա շենքերով և շինություններով կառուցապատված հողամասին սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենքերի և շինությունների սպասարկման և օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենքերով և շինություններով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո այն կարող է օտարվել կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Պետական գույքի օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-273-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-520-Ն)