Հոդված 29. Պետական գույքի վարձակալությունը
Հոդված 29. Պետական գույքի վարձակալությունը
1. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետևյալ եղանակներով.
1) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային).
2) ուղղակի եղանակով:
2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը և վարձավճարների հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, կարող են թողնվել հիմնադրամների տնօրինությանը, եթե վերջիններս համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին:
4. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, հիմնադրամների տնօրինությանը թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(հոդվածը 22.10.25 ՀՕ-346-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո)
(22.10.25 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)